«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Սա տեսակի հարց է

Սա տեսակի հարց է
04.12.2022 | 09:44

Հիշում ե՞ք, որ նոյեմբերի ՄԵԾ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ օրը մեր հայրենասեր ընկերների վրա քրգործեր հարուցվեցին՝ կառավարության շենքում Եռագույնը ծածանելու համար:


Հիշում ե՞ք, որ էդ տղերքը միայն էդ ու նմանատիպ պատճառներով կալանավորվեցին, զրկվեցին ազատությունից. Մանթաշյան Նարեկը, օրինակ, մի քանի ամիս անազատության մեջ գտնվեց՝ Եռագույնը ծածանելու համար, Վարդանյան Գերասիմը՝ նմանատիպ պատճառով գտնվեց անազատության մեջ, ու էլի՝ շատ կարգին տղերք։

Տղերք, ովքեր մասնակցեցին պատերազմին, տեսան պատերազմի ողջ դժոխքն իրենց աչքերով, գնացին մտան մահվան երախն ու դուրս եկան՝ իրենց երկրում զրկվեցին ազատությունից՝ կառավարության կամ նմանատիպ դավաճանական այլ որջերին, իբր, վնաս տալու համար։
Հիմա էդ որջերում ծվարածները, պատերազմին չմասնակցածները, դասալիքները, բանակում չծառայածները, հաստ, 100-անոց դյուբելներով ցանց են սարքում կառավարության շենքի պատերը, հատուկ պահպանվող տարածքի նկատմամբ կատարում են վանդալիզմ...

Ասենք, մարդիկ չարչարվել, քար են տաշել, քարը քարի վրա են դրել, կերտել են պատմություն, ու էսօր, էդ պատմությունը սրանք դարձրել են պոլի շոր։ Նոր տարվա փայլն ու լույսը մի ողջ բարոյական ու բովանդակային արժեհամակարգից վեր դասողների էս քայլերը պետք ա ուղիղ ցուցիչ լինեն, որ սրանք նույն հեշտությամբ, նույն ցինիկությամբ, առանց ափսոսանքի կարող էին Քարվաճառ ծախել, Ղազանչեցոցի քաղաքը չհամարել հայկական... Սա տեսակի հարց է: ՏԵՍԱԿԻ։


Գագիկ Ասատրյան

Դիտվել է՝ 9653

Մեկնաբանություններ